Կայք ունենալը բավարար չէ այցելություններ ունենալու համար: Որպեսզի կայքը հայտնվի Google-ի կամ այլ որոնողական համակարգերի որոնման արդյունքներում, անհրաժեշտ է որպեսզի տեխնիկապես այն նույնպես համապատասխանի որոնողական համակարգերի պահանջաներին:
Ի՞նչ է SEO աուդիտը
SEO աուդիտը կայքի խնդիրները հայտնաբերելու և բարելավման հնարավորությունները բացահայտելու համար նախատեսված գործողությունների համալիր է: Այն բացահայտում է կայքի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հնարավորությունները՝ բարձրացնելու կայքի տեսանելիությունն ու դիրքը Google-ում, Bing-ում, Yandex-ում և այլ որոնման հարթակներում։
Ինչու՞ է SEO աուդիտը կարևոր
Թվային աշխարհում հաջողությունը պահանջում է կայքի շարունակական օպտիմալացում՝ որոնման համակարգերի ստանդարտներին համապատասխան։ SEO աուդիտը բացահայտում է թաքնված խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել կայքի առաջխաղացմանը, օրինակ՝ դանդաղ բեռնման արագություն, չաշխատող արտաքին հղումներ կամ ոչ ռելեվանտ բանալի բառերի օգտագործում։ Առանց SEO աուդիտի կայքերը կարող են կորցնել ոչ միայն դիրքերը, այլև զիջել այն մրցակիցներին, ովքեր ավելի են համապատասխանում որոնողական համակարգերի պահանջներին։
Ամբողջական SEO աուդիտը թույլ է տալիս՝
- Հայտնաբերել տեխնիկական սխալներ, որոնք խանգարում են որոնողական համակարգերի բոտերի աշխատանքին
- Բացահայտել կոնտենտի խնդիրներն ու բանալի բառերի օգտագործման հնարավորությունները
- Բարելավել կայքի U/X-ը
- Ուժեղացնել արտաքին հղումների պրոֆիլն ու կայքի հեղինակությունը
SEO աուդիտի հիմնական բաղադրիչները
-Տեխնիկական SEO վերլուծություն
-Կայքի արագություն և աշխատանք
-Մոբայլ տարբերակի համապատասխանեցում
-Url-ների կառուցվածքի աուդիտ
-XML Sitemap և robots.txt ֆայլերի օպտիմալացում
-Անվտանգային խնդիրների աուդիտ
-Դուբլիկատ կոնտենտի հայտնաբերում
-Կոնտենտի որակի վերլուծություն
-Արտաքին հղումների պրոֆիլի գնահատում (backlink profile)
-Մրցակիցների վերլուծություն
Որքա՞ն հաճախ է պետք իրականացնել SEO աուդիտ
Որոնողական համակարգերի օպտիմալացումը երբեք չավարտվող շարունակական գործընթաց է: Շուկայում մրցունակ մնալու համար ցանկալի է տարին գոնե 2 անգամ իրականացնել ամբողջական աուդիտ՝ որոնողական համակարգերի ալգորիթմների և շուկայի փոփոխություններին ծանոթանալու և անհրաժեշտ բարելավումներ կատարելու նպատակով: Բացի այդ, SEO աուդիտ պարտադիր պետք է անցկացնել կայքում թարմացումների կամ թվային մարքեթինգի արշավներ մեկնարկելու դեպքում:
SEO աուդիտի ծառայություններ
Sparsis-ը մատուցում է SEO աուդիտի ծառայություններ, որոնց միջոցով հնարավոր է՝
- Վերացնել տեխնիկական սխալները և բարելավել կայքի վիճակը
- Օպտիմալացնել կոնտենտը՝ ավելի բարձր դիրքեր զբաղեցնելու համար
- Բարելավել օգտագործողի UX-ը
- Կառուցել որակյալ և անվտանգ հղումների պրոֆիլ (backlink profile)
Կապ հաստատեք Sparsis-ի հետ և ստացե՛ք պրոֆեսիոնալ SEO աուդիտ՝ բարձր դիրքեր և կոնվերսիոն այցելություններ ստանալու համար: