SEO-ն բիզնեսի համար կարևոր բանալի բառերով կայքի դիրքերի բարելավումն ու տեսանելիության բարձրացումն է որոնողական համակարգերում՝ ավելի շատ այցելություններ և կոնվերսիա ապահովելու նպատակով:
Ինչու՞ է SEO-ն կարեւոր
Վեբ կայք ունեցող բիզնեսների համար SEO-ն թիրախային այցելություններ գեներացնելու լավագույն միջոցն է: Երբ մարդիկ ցանկանում են ինչ-որ ծառայություն, ապրանք կամ ինֆորմացիա գտնել, նրանց ճանապարհորդությունը սկսվում է հիմնականում որոնման գործընթացից: Որքան ավելի բարձր է կայքի դիրքը որոնման արդյունքներում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ պոտենցիալ հաճախորդը կհայտնվի հենց մեզ մոտ:
Որոնողական համակարգերի արդյունքների էջերը հարստացված են բազմաթիվ հնարավորություններով, որտեղ հայտնվելու դեպքում հնարավոր է էականորեն տարբերվել մրցակիցներից: Դրանք են՝
- Ինֆորմացիոն վահանակներ
- Քարտեզներ
- Լուսանկարներ
- Վիդեոներ
- Կառուսելներ
- «People also ask» բլոկ
Եվ գլխավորը՝ չկա անհրաժեշտություն գովազդի համար ծախսել հսկայական բյուջեներ, եթե կայքը Google-ում ունի բարձր դիրքեր և տեսանելիություն:
SEO-ի հիմնական տարրերը
Ընդհանուր առմամբ, կայքի օպտիմալացումն ընդգրկում է հետևյալ կետերը.
SEO աուդիտ - կայքի ընդհանուր աուդիտ՝ խնդիրները հայտնաբերելու, թերությունները շտկելու և օպտիմալացման նոր հնարավորություններ բացահայտելու համար
Բանալի բառերի վերլուծություն - ռելեվանտ բառերի, բառակապակցությունների ուսումնասիրություն և ընտրություն՝ հետագայում այդ բանալի բառերով կոնտենտն օպտիմալացնելու նպատակով
Ներքին օպտիմալացում - կայքի էջերի meta title-ների, meta description-ների, նկարագրությունների, լուսանկարների և ներքին կառուցվածքի օպտիմալացում
Տեխնիկական օպտիմալացում - կայքի արագության, անվտանգության, մոբայլ տարբերակի, օգտագործողի փորձի
Կոնտենտի օպտիմալացում - օգտակար, ինֆորմացիոն բովանդակության ստեղծում՝ համալրված ռելեվանտ բանալի բառերով
Արտաքին օպտիմալացում - այլ ռելեվանտ կայքերից, տեղեկատուներից արտաքին հղումների ստացում՝ կայքի տեսանելիությունը, վստահությունն ու հեղինակությունը բարձրացնելու նպատակով
Արդյունքների վերլուծություն - գրանցված ցուցանիշների մշտադիտարկում և տվյալների հիման վրա SEO ռազմավարության օպտիմալացում:
Պրոֆեսիոնալ SEO ծառայություններ
«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունը մատուցում է հետևյալ SEO ծառայությունները.
- SEO ռազմավարության մշակում
- Մրցակիցների վերլուծություն
- Կայքի աուդիտ, հայտնաբերված թերությունների վերացում
- Բանալի բառերի հավաքագրում
- Կոնտենտի կազմում և օպտիմալացում
- Նկարների օպտիմալացում
- Լինքբիլդինգ
- Լոկալ օպտիմալացում
Կապ հաստատեք մեզ հետ, և մեր պրոֆեսիոնալ թիմը կօգնի Ձեզ կայքի դիրքերի բարձրացման և արժեքավոր այցելությունների շատացման հարցում: