Կոնտենտ մարքեթինգը մարքեթինգային ռազմավարություն է, որն օգտագործվում է թիրախային լսարանին գրավելու, ներգրավելու և պահպանելու նպատակով՝ հոդվածների, հրապարակումների, տեսանյութերի, լուսանկարների, փոդքասթների և բովանդակության այլ տեսակների օգտագործման միջոցով:
Կոնտենտ մարքեթինգի առավելությունները
Կոնտենտ մարքեթինգն արդյունավետ օգտագործելու համար պետք է ճիշտ բովանդակություն ներկայացնել «վաճառքների ձագարի» յուրաքանչյուր փուլում՝ բրենդի ճանաչելիությունից մինչև վաճառքներ: Հաջող ռազմավարությունը կարող է շոշափելի օգուտներ և առավելություններ տալ բիզնեսին մրցակցային շուկայում, որոնք են՝
- օնլայն ներկայացվածության աճը
- նոր հաճախորդների ներգրավումը
- վստահության ստեղծումը
- բրենդի հեղինակության ամրապնդումը
Կոնտենտ մարքեթինգի ծառայություններ
Կոնտենտի ստեղծումը կարևոր է ոչ միայն SMM-ն ու SEO-ն հաջողելու գործընթացում, այլև արտաքին գովազդ, ռադիոգովազդ, TV գովազդներ մշակելիս, միջոցառումներ կազմակերպելիս։
«Սպարսիս» մարքեթինգային ընկերությունը մատուցում է կոնտենտ մարքեթինգի հետևյալ ծառայությունները.
- բլոգային հրապարակումների և հոդվածների ստեղծում
- վիդեոկոնտենտի ստեղծում (reelmaking)
- ֆոտոկոնտենտի ստեղծում
- սոցիալական մեդիայի կոնտենտի ստեղծում
- SEO կոնտենտի ստեղծում
- գործող կոնտենտի օպտիմալացում
- սթորիթելլինգ
- գովազդային կոնտենտի ստեղծում
- արտաքին, տպագիր, TV և ռադիո գովազդի կոնտենտի ստեղծում
Ծանոթացե՛ք մեր կողմից իրականացված կոնտենտ մարքեթինգի աշխատանքներին և կապ հաստատեք մեզ հետ՝ քննարկելու ձեր պատմությունը թիրախային լսարանին գրավիչ տարբերակով ներկայացնելու հնարավորությունները: